ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Մեր նպատակն է Սիսի կաթողիկոսարանում պատարագ անցկացնելը»

«Մեր նպատակն է Սիսի կաթողիկոսարանում պատարագ անցկացնելը»
21.06.2015 | 20:56

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջը Թուրքիայի Սահմանադրական դատարանից հստակ է՝ վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանը՝ հունիսի 19-ին Փարիզում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը՝ նշելով, որ դատավարական ընթացքը պետք չէ շփոթել դատի բուն նպատակի հետ: Արամ Առաջինի խոսքով՝ իրենց նպատակն է կաթողիկոսարանում կրոնական արարողություններ կատարելը: «Սովորական դատ չէ մեր դատը և ոչ էլ հողը վերադարձնելու համար է: Մենք ցանկացել ենք պարզապես այս հայցը դարձնել մեր եկեղեցապատկան և ազգապատկան կալվածքների պահանջի սկզբնակետը: Հավատում ենք, որ իրավական այս քայլը նոր ուժ կտա մեր պահանջատիրությանը»,- ասել է Վեհափառ Հայրապետը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ապրիլի 28-ին դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսի կաթողիկոսական նստավայրն ու կալվածքը, որը գտնվում է պատմական Կիլիկիայի հայկական թագավորության տարածքում:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ